Այս պահին Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սյունիքի մարզով անցնող Հարժիս գյուղի խաչմերուկ-Գորիս քաղաք հատվածը դժվարանցանելի է՝ երեկ գիշերվանից տեղացող ձյան եւ ուժեղ քամու հետեւանքով: Սարից քամու բերած ձյունը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում:
Ճանապարհը սպասարկող «Ոսմար» ընկերությունը տեղեկացնում է, որ գիշերվանից տեղում աշխատում է երեք միավոր տեխնիկա, ճանապարհը պարբերաբար մաքրվում է ձյունից, սակայն այն դեռ դժվարանցանելի է, տեղ-տեղ սառցապատ, մեքենաները տեղաշարժվում են ճանապարհը սպասարկողների օգնությամբ: Իսկ քամին դեռ շարունակվում է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ