Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. Գագիկ Ծառուկյանը կերակրող հայր է, Սերժ Սարգսյանը՝ իմաստուն, մյուսներն էլ՝ արդարության մարտիկ

Հունվար 24,2012 14:49

Այսօր «Ազդակ» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանը խոսեց աղանդավորական շարժումների եւ դրանց հետեւանքների, նաեւ 2012թ.-ի ընտրություններին ընդառաջ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի ու տրամադրությունների մասին:

«Աղանդավորական շարժման անդամները, մասնակիցները ապակյա մի հայացք նետելով՝ անհատին ճզմում են, մարդու հոգեբանության, տրամաբանության վրա ազդելով դարձնում են իրենց անդամ: Շարժումից դուրս գտնվող մարդկանց նրանք համարում են թշնամիներ, անհավատներ, անգամ այդ մարդիկ տվյալ անձի ընտանիքի անդամներն են: Շատ հայ ընտանիքների ամուր կառույցը քանդվում է հենց այս սարսափելի աղանդների պատճառով: Բոլորը, կամա թե ակամա, հնազանդվում եւ լսում են շարժման պարագլխին, առանց որի՝ ապրել այլեւս չեն կարողանում, իսկ եթե այդ «հրամանատարը» մահանում է, աղանդավորական շարժման անդամները իրենց կյանքը ավարտված են համարում»,- փաստեց հոգեբանը:.

Մասնագետի խոսքով. «Այսօր մարդիկ խուսափում են խոսել աղանդավորների մասին: Պետք է դեմն առնել այդ անտանելի շարժումների ու միայն եկեղեցին անզոր կլինի դրանց դեմ պայքարել»:

Տիկին Նալչաջյանը ասուլիսի ընթացքում կտրուկ անցում կատարեց նաեւ ընտրությունների թեմային:

Նրա կարծիքով. «Հասարակության մեծ մասը հոգեբանորեն պատրաստ է գնալ ընտրությունների, բայց նրանց մեկ երրորդը տեղում` քվեատուփի առաջ է իր վերջնական որոշումը կայացնում: Սկզբում նա համակրում է մեկին, որոշում է ընտրել 2-ին, եւ ի վերջո քվեարկում է 3-ի օգտին: Իրականում նախընտրական եռուզեռը միայն քաղաքական ներկայացուցիչների մեջ է, ժողովրդին չի հետաքրքրում»:

Հոգեբանն ինչ-ինչ կերպարներ էլ առանձնացրեց. «Նախընտրական շրջանում ակտիվանում են սպասումները, իմ կարծիքով, դրանք առաջացնում են մի քանի կերպարներ, որոնք են` իմաստունի, ռազմիկի, կերակրող հոր և հանուն արդարության պայքարող մարդու: Կերակրող հայրը` Գագիկ Ծառուկյանն է, Սերժ Սարգսյանը` իմաստունը, «Օրինաց երկիրը», «Ժառանգությունն» ու դաշնակցականներն էլ արդարության մարտիկներ են»:

 Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031