Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բերանը թել-ասեղով կարել է, հացադուլ է անում (Տեսանյութ)

Հունվար 24,2012 13:45

 Արդեն 4-րդ օրն է` Հմայակ Հովհաննիսյանը որպես բողոքի նշան, որ իրեն «անտեղի դատապարտում են»` բերանը կարել է թել ու ասեղով:

Բերանի վրա մի փոքր անցք է թողել` հակավիրուսային իր դեղերն ընդունելու համար, առանց որոնց չի կարող ապրել: Հմայակը մահացու հիվանդ է: Թե ինչ վարակակիր է` չցանկացավ հրապարակել` ասելով, որ խնամու տեր է:

Երկու տարի առաջ Հմայակը թմրամիջոցներ օգտագործելու մեղադրանքով դատապարտվել է: Հմայակի խոսքրով` ինքը դեղ օգտագործել է հիվանդության անասելի ցավերը մեղմելու համար: Տեսնելով, որ նա խիստ վատառողջ է՝ խափանման միջոցը փոխել են ու կալանավայրից համարյա կիսամեռ տեղափոխել հիվանդանոց: Ընդամենը 6 ամիս է անցել ազատ արձակվելուց հետո` հիմա էլ նրան դատապարտել են այլ մեղադրանքով:

Հմայակ Հովհաննիսյանի կինը հիվանդանոցում է եղել, նրա պատմելով` խանութից դանակ է գնել ու տարել` միրգ կտրելու համար: Բայց դանակը հիվանդանոց չի հասցրել տանի. «Կանգառում կանգնած էի, մեկ էլ մոտիկացան` բա ինչ կա մոտդ, հլը թեւերդ բացի բան: Ասի` ես չեմ սրսկվում, ցավդ տանեմ: Ես պետության կողմից եմ դեղեր ստանում: Դե իրանք էլ տեսան, որ ծակ չկա, բա` ի՞նչ կա ջեբերդ: Ասի՝ ոչ մի բան, տան բանալի, թաշկինակ ա, բան, հա մեկ էլ հիշա` դանակ էլ կա, խանութից եմ վերցրել, կինս ինսուլտով պառկած ա հիվանդանոցում: Գործ կազմեցին` մի տարի տվեցին, բայց ես հանցագործ չեմ, հասարակությանը վնաս չեմ տվել, դանակով մենակ միրգ կտրելու նպատակ եմ ունեցել: Ես չեմ էլ իմացել, որ դանակը սառը զենք ա, իմանայի` չէի վերցնի: Բայց ուրիշներին եթե տուգանք են նշանակում դրա համար` ինձ 1 տարի ազատազրկում, 1.5 տարի էլ` դեղերի համար: Բայց ես նառուշենի չունեմ, ես դեղերով եմ ապրում, 12 ժամը մեկ դեղ եմ խմում»:

Հմայակը հացադուլի միջոցով խնդրում է գոնե իրեն պայմանականով ազատել. «Ես եթե ուզենամ էլ` չեմ կարող մեկին վնաս տալ, չեմ կարողանում անգամ տանից դուրս գալ: Եթե նառուշենի կանեմ` թող ինձ գնդակահարեն: Իրանք գիտեն, որ ես իմունիտետ չունեմ, հազիվ դեղս խմում եմ` գալիս պառկում եմ: Մտածում եմ` երբ պտի գնամ դագաղս մտնեմ, ոնց որ դագաղում լինեմ արդեն: Ես ապրել չեմ ուզում, հոգնել եմ սենց ապրելուց»:

Տղամարդը հացադուլը մտադիր է շարունակել, մինչեւ իր հարցը լուծվի:

Նշենք, որ նա ապրում է Նար-Դոսի 29 հասցեում` վարձով, եւ իր խնամքի տակ է նաեւ հիվանդ կինը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031