Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ ու անհարմար

Հունվար 24,2012 13:33

Որդիս հաճախում է Երեւանի համայնքային մանկապարտեզներից մեկը եւ շատ գոհ եմ. լավ մանկապարտեզ է ու դրա համար փառք ու պատիվ մեր քաղաքային իշխանություններին: Մանկապարտեզը ջեռուցվում է, անվճար է, իսկ եթե ցանկություն կա լրացուցիչ խմբակում պարապել, ապա սիմվոլիկ գումարով դա էլ է արվում, ինչից եւս գոհ եմ: Գումարն էլ մանկապարտեզում չեն վերցնում, այլ պետք է բանկում վճարվի: Ամեն ինչ շատ լավ է, բացի մի անհարմարությունից: Այդ սիմվոլիկ վճարումներն ի սկզբանե կատարվում էին մի բանկում, որի մասնաճյուղը մանկապարտեզին մոտ էր ու հարմար: Սակայն, երբ Երեւանի քաղաքապետ դարձավ Կարեն Կարապետյանը, պարզվեց, որ գումարները պետք է վճարվեն «Գազպրոմբանկի» խմբի մեջ մտնող բանկին, որի մասնաճյուղից մանկապարտեզի մոտ չկա: Նոր քաղաքապետն է Տարոն Մարգարյանը, բնականաբար, գումարները պետք է վճարվեն «Զարգացման հայկական բանկում», որի մասնաճյուղից եւս մանկապարտեզի մոտ չկա:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ, փաստաբան

Հ. Գ. Ներկայումս միջազգային պրակտիկայում ձեւավորված տեսական միտքը կոռուպցիան բնորոշում է որպես վստահված իշխանության չարաշահում կամ հանրային իշխանության չարաշահում՝ հօգուտ մասնավոր շահի:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031