Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետի հանձնարարականը լավ չի կատարվել

Հունվար 24,2012 12:59

Հունվարի 12-ին « Չորս մարզ թերանում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, հունվարի 11-ին տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մարզպետներն այս տարվա առաջին խորհրդակցությունն են անցկացրել եւ խոսել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրից, նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի արդյունքներից: Երկրորդ ծրագիրը, ըստ նախարարության, ընդհանուր առմամբ հաջողությամբ է իրականացվում, բայց Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում եւ Տավուշում, սերմացուի վերադարձելիության մակարդակը բավարար չէ: Մարզպետները նախարարից հանձնարարություն էին ստացել այս ոլորտում քայլեր ձեռնարկել:

Տավուշի համայնքներին ՀՀ կառավարությունը տրամադրել էր 79 տոննա գարու և 19 տոննա եգիպտացորենի սերմացու: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հայտնեց, որ ստացած սերմացուի համար Հաղթանակ համայնքը դեռեւս պարտք է 420 հազար, Կողբը` 400 հազար, Նորաշենը` 1,5 միլիոն, Արծվաբերդը 700 հազար, Դեղձավանը 140 հազար դրամ, այլ համայնքներ պարտք են ավելի փոքր գումարներ: Գյուղավարչության պետը համայնքների ղեկավարներին զգուշացրել է` եթե մի քանի օրում գումարները չվերադարձվեն, կիրառվելու են տուգանքներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031