Կիսլովոդսկում գտնվող օլիմպիական հերթափոխի բազայում բռնցքամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամները թիմի ավագ են ընտրել 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանին: Հայ բռնցքամարտիկը Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից է, 2009 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2006 թվականի Եվրոպայի ու ՌԴ բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Դավիթ Հայրապետյանը նաեւ անցած տարի Բաքվում նվաճել է Լոնդոնի օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ