Այսօր Ջիբրալթարում մեկնարկում է «Gibraltar Chess Festival» շախմատային 10-րդ՝ հոբելյանական բաց մրցաշարը, որի ուժեղագույն «Masters» խմբում հանդես եկող 256 մասնակիցներից 56-ը գրոսմայստերի կոչում ունի: Նրանց մեջ են Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը:
Վիճակահանությամբ առաջին տուրում Սերգեյ Մովսիսյանը խաղում է Սիլաս Լունդի, Գաբրիել Սարգսյանը՝ Ազիզ Նեզադ Հուսեյնի, իսկ Վարուժան Հակոբյանը՝ Մարսել Պեեկի հետ: Մրցաշարի կազմակերպիչները հաղթողի եւ մրցանակակիրների համար սահմանել են, համապատասխանաբար, 20, 12 եւ 8 հազար ֆունտ ստերլինգ դրամական մրցանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ