Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն 1. ՆԺԿ-ն՝ Ֆրանսիայի սենատի որոշման մասին

Հունվար 24,2012 11:15

        «Նոր Ժամանակներ»  կուսակցության Վարչությունը իր և բազմահազար կուսակցականների անունից երախտագիտությամբ արձանագրում է, որ 2012 թվականի հունվարի 24-ին` ի դեմս Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, Ֆրանսիան և ֆրանսիայի ժողովուրդը որպես պատմական իրողություն փաստեցին, որ քաղաքակրթական զարգացումն առավել կարևոր է, քան այսրոպեական քաղաքական շահը:

        Մենք հավատում ենք, որ Հայ Ժողովրդին բարեկամ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական մարմնի բացառիկ առաքինի վերաբերմունքը 1915 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված բազմամիլիոն Ցեղասպանության տուժածներին` ողջ հայությանը, Մարդկային Բարձրագույն Արժեքներին հավատարիմ մնալու լավագույն խոստովանությունն է:

        Մենք երախտապարտ ենք Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին, ովքեր ականջալուր եղան եղկելի ոճրագործության զոհերի հոգու կանչին, չտրվեցին ոչ մի ճնշման և քվեարկեցին ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ վերականգնման օգտին:

        Կարծում ենք, որ սա ավելի շատ պետք է մեզ` ապրողներիս, այդ թվում նաև թուրք ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031