Լրահոս
Օրվա լրահոսը

Ձոն ֆիդայիզմին

Հունվար 24,2012 11:10

Երբ առավոտյան մտա Համացանց, տեսա, որ բոլոր հայկական ԶԼՄ-ները և ֆեյսբուքյան առաջադեմ հանրությունն հիացած է Ֆրանսիայով և նրա “քաջ” որոշումներով: Մեր ժողովուրդը, որ կարծում էի, թե քաղաքականապես հասունացել է, պարզվում է` մնացել է 1878 թվականի մակարդակին`հիշելով «Զարթնիր լաո», «Ստամբուլն արյան ծով» և այլ նման ֆիդայական երգեր: Հիշո՞ւմ եք, Բեռլինյան կոնգրեսում ևս ինչքան էին հայերը ուրախ, որ Օսմանյան կայսրությունում «հայկական ռեֆորմների» հարցը բարձրացվեց և ընդունվեց մեծ տերությունների կողմից: Այդ համազգային ուրախությունն այլևս ոչ ոք չի հիշում, բայց բոլորս լավ հիշում ենք այն օրը, որին բերեց մեծ տերությունների կողմից այդ ծրագրի ընդունումը` ապրիլի 24:

Ես չեմ կանխատեսում նոր ցեղասպանություն, քավ լիցի, մեզ առաջիկայում զոհաբերել չեն պատրաստվում, եթե մենք ինքներս հունվարի 24-ին առավոտ կանուխ նման մանկամտությամբ մեզ դեպի անդունդ չտանենք: Մեր բախտը բերել է, որ մեր հարևանները ևս չփայլեցին համարժեք մոտեցումներով և թուրքական արձագանքը հայկականի հայելային պատկերն էր:

Իսկ համաշխարհային շախմատային տախտակի վրա մեր դերը դեռ մնում է անորոշ: Եվ կզոհաբերե՞ն մեզ, թե՞ թույլ կտան գոնե «չուտվել»` կախված է մեզանից: Թուրքիան և Ռուսաստանը երկու եվրասիական հին կայսրություններ են, որոնք որքան հզոր են երևում, նույնքան կարող են ցանկացած ժամին փլուզվել, ինչպես արդեն եղել է մի քանի անգամ: Եվ կարող են մեզ իրենց փլուզման հորձանուտը ներքաշել: Էլ չենք խոսում, թե ինչքան մարդ է ամեն առավոտ լքում Հայաստանը: Ֆրանսիացի կանայք իսկապես հմայիչ են, բայց չարժե սեր բացատրել նրանց, ֆրանսիացի նախագահին, եվրոպական մշակույթի պարծանք համարվող երկրին:  Պետք է նախ և առաջ պետություն ստեղծել և դրա մեջ դնել սեփական գերազանցության և գլոբալ քաղաքակրթությանը համարժեքության գաղափարը:  Այսինքն, ուղղակի հասկացնել բոլորին և ներսում, և դրսում, որ վերապրելու համար գոնե քո հարևաններից պետք է առաջադեմ ու արդիական լինես: Ցավոք, հունվարի 24-ի առավոտյան նման արդիական մտածողության  ականատես չդարձանք:

ej էլեկտրոնային ամսագիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031