Հատված ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցից:
– 2008-ի ընտրություններից հետո Դաշնակցությունը կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի հետ։ Այսօր նաեւ շեշտվում է, որ եթե քաղաքական ուժերը ձայներ են հավաքում, ապա պիտի իրենց ստացած ձայները չտան այլ քաղաքական ուժի, քաղաքական առեւտուր չլինի։
– Մենք կոալիցիայի մեջ Էինք, հետո նորից հայտնվեցինք կոալիցիայի մեջ։ Ուրեմն չփոխվեց մեր կեցվածքը։
– Դրանով սատարեցիք Սերժ Սարգսյանին։
Կարդացեք նաև
– Դա սատարել չի, դա համագործակցել է։ Այդ համագործակցությունը վերջ գտավ այն օրը, երբ տեսանք, որ այդ համագործակցությունից օգուտ
չկա։
– Հիմա հնարավո՞ր է նորից համագործակցեք։
– Ամեն ինչ քաղաքականության մեջ հնարավոր է։ Ով որ ձեզ հակառակն ասի, կնշանակի ձեզ խաբում է։
Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
«Հրապարակ»