Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ 48-ամյա Գնել Գևորգյանը, վարելով «Մերսեդես բենց» մակնիշի 30 ԼՕ 669 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ում՝ Լանջիկ գյուղի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել դաշտի մեջ։
Վթարի հետևանքով ուղևորը՝ Ախուրյան գյուղի բնակիչ 48-ամյա Մխիթար Իգիթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ախուրյանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Կարդացեք նաև