Մեկօրյա հանգստից հետո Վեյկ-ան-Զեեում «Tata Steel Chess» շախմատային փառատոնի մասնակիցները վերսկսում են պայքարը: Այսօր՝ իններորդ տուրում, մրցաշարային աղյուսակի առաջատարներ Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը, համապատասխանաբար, հանդիպում են Անիշ Գիրիի եւ Սերգեյ Կարյակինի հետ: Իսկ երրորդ տեղում ընթացող Թեյմուր Ռաջաբովի մրցակիցը Գատա Կամսկին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ