Լրահոս
Օրվա լրահոսը

Բանգլադեշի Համիկի գործով փորձաքննությունն ավարտվել է

Հունվար 24,2012 10:58

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Բանգլադեշի Համիկի՝ Աշոտ Ավետիսյանի գործով նշանակված փորձաքննությունն ավարտվել է եւ եզրակացությունն ուղարկվել է գործը քննող Արաբկիրի քննչական բաժին։ Ըստ այդ եզրակացության, Համիկից տուժած անձի՝ Գարիկի առողջությանը ծանր վնաս է հասցվել, որը փորձագետների կողմից գնահատվել է որպես «կյանքի համար վտանգ սպառնացող»։ Դա նշանակում է, որ նախապես առաջադրված «խուլիգանություն» մեղադրանքը կփոխարինվի առավել ծանր՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով՝ Քրօր. 112 հոդվածով, որի առաջին մասը 3-7 տարի ազատազրկում Է նախատեսում։ Հիշեցնենք, որ Բանգլադեշի Համիկը ոչ միայն հայտնի հեղինակություն Է, այլեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմը եւ զինակիցը:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031