Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով երեկվանից փակ Սելիմի լեռնանցքը փակ է նաեւ այս առավոտ: Եթե երեկ սա Հայսատանում միակ փակ ճանապարհն էր, ապա այսօր փակ է նաեւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Նախարարությունը տեղեկացնում է, որ անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով կատարվում են ձյունից մաքրման, աղով եւ ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են, թեթեւ մառախուղ է Սիսիան-Գորիս-Կապան հատվածում, Սպիտակ եւ Արարատ քաղաքների մատույցներում: