Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում, Շիրակի փողոցում «ԲՄՎ» մակնիշի 27 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Վահագն Բաղդասարյանը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մայթեզրի ծառին:
Վթարի հետևանքով վթարի վայրից 1-03 ծառայության բրիգադը վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ