Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Սենատի օրինագծի մասին՝ ԵԽԽՎ-ում

Հունվար 24,2012 01:16

ԵԽԽՎ նիստում երեկ երեկոյան կազմակերպվել էին ազատ բանավեճեր, որի ընթացքում Թուրքիայի պատվիրակ Հալուկ Քոչն անդրադարձավ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագծին եւ հայտարարեց, թե այս խնդիրն ավելի լավ է թողնել պատմաբաններին՝ այն հարմար նյութ չէ օրենսդիրների համար: Նաեւ նշեց, թե այս նախաձեռնության հետեւանքները կլինեն շատ բացասական: Թուրք պատվիրակը Վեհաժողովի ամբիոնից փորձեց վիճարկել՝ հայտարարելով. «1915-ի դեպքերը ցեղասպանություն չէին»:

Հաջորդը ելույթ ունեցավ Դավիթ Հարությունյանը, որն արձագանքելով Քոչին՝ ասաց, թե բոլորս պետք է մեր երախտագիտությունը հայտնենք Ֆրանսիայի ժողովրդին՝  մարդու իրավունքներին եւ արժեքներին հավատարմության համար: Նա հիշատակեց, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավարը նամակ է գրել պատվիրակներին՝ այս օրենքի վերաբերյալ, նշելով, թե առաջարկվող օրինագիծը կոտնահարի արտահայտման ազատությունը: Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ 16 երկրներ, որոնց մեջ են Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Ֆրանսիան, Հունգարիան, Շվեյցարիան եւ այլն, ընդունել են օրենքներ, ըստ որոնց՝ մարդկության դեմ հանցագործությունների, ինչպիսին է Հոլոքոսթը, ժխտումն անօրինական է: Հիշատակեց նաեւ Եվրոպական միության որոշումները քսենոֆոբիայի եւ ռասիզմի վերաբերյալ, ըստ որոնց՝ դրանց մերժումը պետք է պատժվի. «Ֆրանսիայի Սենատի ձեւակերպումները բացարձակ նույնական են ԵՄ որոշումների շրջանակներին»:

Խնդրին անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւան՝ նշելով, որ 500 հազար թուրքեր են ապրում Ֆրանսիայում: Եվ անդրադառնալով Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագծին՝ հայտարարեց. «Նման գործողություները հակասում են Եվրոպայի խորհրդի արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը, ազատությունը՝ կատարելու պատմական ուսումնասիրություն եւ այլն»: Ադրբեջանի պատվիրակը հայտարարեց. «Թուրքական ծագում ունեցող Ֆրանսիայի շուրջ 500 հազար քաղաքացիներին, այսօր կարող ենք ասել, սպասում են բանտերը»:

Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի պատվիրակ Արմեն Ռուստամյանը՝ սուտ եւ կեղծիք որակելով Թուրքիայի պնդումներն ընդդեմ այս օրինագծի. «Թուրքիան իրավասու չէ այլ երկրների դասախոսություն կարդալ ժողովրդավարության վերաբերյալ»: Նա պնդեց, որ սա չի ներազդի խոսքի ազատության վրա. «Հրեշավոր է, որ Թուրքիան շարունակում է պաշտոնապես ժխտել Ցեղասպանությունը: Անկարայում թանգարան կա, որտեղ Ադոլֆ Հիտլերը նշվում էր Թուրքիայի հերոսների մեջ: Սա ընդգծում է կարեւորությունը, որ լինի նման օրենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031