Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի՝ ցեղասպանությունները ժխտող օրինագծի հակասահմանադրական ճանաչելու որոշման վերաբերյալ քվեարկության արդյունքում Սենատը օրինագիծը չհամարեց հակասահմանադրական:
Նշենք, որ Aravot.am-ն էլ իր կայքում հարցում է տեղադրել, որով փորձել է իմանալ, թե մեր ընթերցողների կարծիքով, Ֆրանսիայի Սենատը կհաստատի՞ ցեղասպանությունները ժխտող օրինագիծը: Հարցմանը մասնակցել էր շուրջ 300 ընթերցող: 67%-ը գտել էր, որ Սենատը կհաստատի օրինագիծը, 26%-ը՝ ոչ, իսկ 7%-ը դժվարացել էր պատասխանել: