Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սիրունյան. «Սեւազգեստ կանայք մեր բակում ցույց չեն անի»

Հունվար 23,2012 21:56

«Ես ցանկանում եմ Մյասնիկ Մալխասյանին հիշեցնել, որ ժամանակին ինքը եղել է ՀՀՇ անդամ, ԵԿՄ անդամ, ՀՀԿ անդամ, «Արդարություն» դաշինքով եղել է պատգամավոր, «Առաջ Հայաստան» լոզունգի տակ եղել է պատգամավոր, հիմա դարձել է ՀԱԿ անդամ: Ամեն մարդ իրավունք ունի ինքնուրույն մտածելու եւ կարծիք հայտնելու, բայց  Մյասնիկ Մալխասյանը փորձում է իր անձն իմ անձի հետ համեմատել եւ մարդկանց շփոթության մեջ գցել, թե ով, որ իրավիճակում ինչ հայտարարություններ կանի»,- Aravot.am-ին ասաց Սուրեն Սիրունյանը` անրադառնալով մեր կայքին Մյասնիկ Մալխասյանի հայտնած այն կարծիքին, որ եթե իրավիճակ փոխվի` Սիրունյանն այլ բան կասի:

Հիշեցնենք, որ այս մեկնաբանությունը հնչեց Սիրունյանի այն հայտարարությունից հետո, որ ինքը պատրաստվում է ՄԻԵԴ-ից ետ վերցնել իր դիմումը: «Ես հայտարարել եմ, որ ետ եմ վերցնում իմ դիմումը ԵԴից, քանի որ ունեմ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք: Ոչ ոք ինձ հակառակը պարտադրել չի կարող, որեւէ հրապարակում ինձ վրա չի կարող ազդել: Եթե մարդիկ քաղաքական կուսակցությունները շփոթել են արոտավայրերի հետլավ է արոտավայրերով զբաղվեն, քան քաղաքականությամբ»:

Այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով Սիրունյանի` ՄԻԵԴ-ից դիմումը ետ վերցնելու մտադրությանը, ՀԱԿ պետա-իրավական հանձնախմբի համակարգող, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, որ եթե Սիրունյանը ետ վերցնի ՄԻԵԴ-ից իր դիմումը, ապա կդադարեն նրան համարել քաղբանտարկյալ: Ի պատասխան, Սիրունյանը մեր զրույցում հակադարձեց. «Գագիկի ասածից կարելի է հասկանալ մի բան` այն մարդիկ, ովքեր մարտի 1-ի քրեական գործերով հայտնվել են բանտերում եւ չեն դիմել ՄԻԵԴ` նրանք եւս քաղբանտարկյալ չեն: Ես շատ հպարտ կլինեմ, որ ապրեմ մի երկրում, որտեղ քաղբանտարկյալներ չլինեն: Ես ուրախ եմ, որ Ջհանգիրյանը որոշել է, որ ես դադարում եմ քաղբանտարկյալ լինել ու քանի որ արդեն ինքն է որոշում` ով է քաղբանտարկյալ, ով` ոչ, ինչպես զինդատախազ աշխատած ժամանակահատվածում կարողանում էր որոշել` ով է ինքնասպանություն գործել, ով` սպանվել, թող այդպես էլ շարունակի: Մարդիկ ինձ էլ են ճանաչում, Գագիկ Ջհանգիրյանին էլ, իմ գործողություններից էլ են տեղյակ, Ջհանգիրյանից էլ: Ես վստահ եմ, որ սեւազգեստ կանայք մեր բակում ցույց չեն անի, որ ես այլեւս քաղբանտարկյալ չեմ»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի` քաղբանտարկյալների փաստաբաններին վճարել-չվճարելուն, Սիրունյանը ձեռնպահ մնաց այդ թեմայով խոսել, ասաց, որ ինքը երբեւէ նման հայտարարություն չի արել ու գերադասում է իրենց «կենցաղային հարցերին» չխառնվել: Բուն խնդրի վերաբերյալ միայն նկատեց. «Բա ՀԱԿը կետք է վճարեր, հո ՀՀԿն կամ ՀՅԴն չպիտի վճարեր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031