Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը վերահաստատեց ՀՀ պատվիրակության դիրքորոշումը

Հունվար 23,2012 21:32

Այսօր Ստրասբուրգում Վեհաժողովի բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ մասնավորապես հայտարարեց. «Անցած հունվարին Բյուրոն՝ ԵԽԽՎ նախագահի ճնշման ներքո, որոշում ընդունեց վերականգնել Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովը: Այդ որոշումն ընդունվել է՝ առանց պատշաճ ուշադրություն դարձնելու Հայաստանի պատվիրակության դիրքորոշմանը»:

Անդրադառնալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի սկսվելուց առաջ՝ առավոտյան կայացած քննարկմանը, պրն Հարությունյանը նշեց. «Բյուրոն գործեց նույնիսկ ավելի կողմնակալ, քան մեկ տարի առաջ. հանձաժողովի աշխատանքի երկարաձգման հարցը քննարկելու անգամ չհրավիրելով շահագրգիռ երկրների պատվիրակություններին»:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարեց. «Այս շարունակվող ներկայացումը ցավալի է, բայց ոչ զարմանալի՝ նկատի ունենալով Հայաստանի պատվիրակության հանդեպ Վեհաժողովի նախագահ խիստ կողմնակալ վերաբերմունքը»:

Դավիթ Հարությունյանը նշեց, թե մեկ տարի անց կարող են վստահությամբ հայտարարել, որ ինչպես եւ կանխատեսել էին՝ ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովը չարձանագրեց որեւէ շոշափելի արդյունք: Ըստ նրա՝ այս հանձնաժողովը ստեղծվել է իբրեւ եւս մի հարթակ անհիմն մեղադրանքների համար եւ վերահաստատեց, որ այս առումով Հայաստանի պատվիրակության դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Մենք չենք պատրաստվում մասնակցել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031