ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ժան Կլոդ Մինյոնին՝ իր առաջին ասուլիսին այսօր հարց ուղղվեց Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերաբերյալ։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ նա ասաց, թե չի հավատում եւ երբեք չի հավատացել, թե այս ենթահանձնաժողովը կարող է որեւէ արդյունք տալ։
«Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը զբաղվում է ԼՂ հակամատության կարգավորմամբ»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ խնդրի կլուծվի այս շրջանակում, իսկ հայ եւ ադրբեջանցի պատվիրակները Վեհաժողովում կցուցաբերեն խելամիտ կեցվածք։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ