Այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանն ազատվել է ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վացյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության պետ։