6 ուսանողներ Հանրապետական կուսակցության կողմից 1 տարվա ընթացքում կստանան 20-25 հազար դրամ կրթաթոշակ: Մոտ երկու ամիս առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պետական բուհերի ռեկտորներին արգելել է համագործակցել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարարը նշել էր, որ պետական բուհերում անվանական կրթաթոշակների ներմուծումը կատարվում է միայն պետական մարմնի ղեկավարության թույլտվությամբ: Այսօր նախարարն անդրադարձավ նաեւ իրենց կուսակցության կողմից տրվող կրթաթոշակին:
«Մենք ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնցից է նաեւ Հանրապետականի երիտասարդական կազմակերպությունը: Մեր դռները բաց են համագործակցության համար, եթե մարդիկ դռնով են ուզում մտնել, ոչ թե պատուհանով», – ասաց Աշոտյանը:
Հարցին, թե կրթաթոշակներն ու նվերները արդյոք քարոզարշավ չէ երիտասարդների շրջանում, նախարարը արձագանքեց. – «Ավանդական միջոցառում է, երկար տարիներ իրականացվող»: