Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջի, էդքան հետս ֆռֆռացիր, մի օր չգնացինք «լավ տեղ». «լավ տղայի» հուշերից

Հունվար 23,2012 18:21

«Ճիշտ ա, շատ տարիներ են անցել, բայց մինչ հիմա հիշում եմ «լավ տղա» խաղալս, դե էն ժամանակ ջահել էի, բացի կայֆից՝ ուրիշ ի՞նչ էր պետք, լավ կուկունե՞ր, բայց դրանց պակասն էլ չունեի»,-ժպիտով հիշում է Աշոտը: Նա ընդամենը 18 տարեկան զինվոր էր, ով ոչ մի կերպ չէր հարմարվում բանակային հանգիստ կյանքին: Ուներ 4 ընկերուհի` Աստղիկը, Անին, Նանեն և Լիանան (իհարկե ոչ մեկ չգիտեր մյուսների գոյության մասին), ինչպես ինքն է ասում`բոլորն էլ խելոք աղջիկներ էին:

Մի օր գնդապետից թույլտվություն վերցնելով` Աշոտը իր մտերիմ ընկերոջ`Գոռի հետ գնում է սրճարան`վերջինիս ծանոթացնելու իր ընկերուհիներից Աստղիկի հետ: Էստեղից էլ սկսվում է «դրաման»:«Մեկ էլ տեսնեմ մյուս ընկերուհիս ա գալիս, թարսի պես էլ Աստղը թևս էր մտել, դե արի ու բացատրի, ասեցի իբր Աստղը Գոռի ընկերուհին ա,չհավատաց»: Աղջիկները փողոցում իսկական սկանդալ սարքեցին:

«Ես էդքան ասում էի`բ այ տղա պետք չի, մեղք են էդ երեխեքը, անուների հետ ես խաղում, բայց ինձ ո՞վ էր լսում»,-հիշում է Գոռը՝ Աշոտի ընկերը: Նրա միջնորդությամբ ու առաջարկով աղջիկները հանդարտվում են ու գնում սրճարան`պարզելու եղածը: «Ոնց որ թարս լիներ, հիմա էլ Անին էր զանգում հեռախոսիս,անջատեցի ու տվեցի Գոռին. ձեռս կոտրվեր չտայի»,-ծիծաղում է Արմենը: Աղջիկների հետ այդպես վարվելու համար Գոռը փորձում է պատժել ընկերոջը: Վերցնելով հեռախոսը` հաղորդագրություններ է ուղարկում նրա մյուս ընկերուհիներին ու բոլորին էլ ժամադրում նույն սրճարանում`ասելով, թե իբր ինքը զբաղված է կարևոր գործերով ու չի կարող պատասխանել նրանց զանգերին:

Մեկ ժամ անց ժամանում են Նանեն ու Լիանան. «փակագծերը» բացվում են: «Բա երեխեք ջան,իզուր էլ իրար միս էիք ուտում, ձեզանից բացի էլի մարդիկ կան»,-Անիին ու Աստղիկին դիմելով `ասում է Գոռը: Թե ինչ կատարվեց հետո, թե նա, և թե Աշոտը դժվարանում են հիշել,միայն ասում են` խայտառակ եղան, բոլորը իրենց էին նայում: «Կռիվ-ղառմաղալից»  հետո բոլոր աղջիկները գնում են՝ բացի Լիանայից. «Մեռնեմ ես իրա ջանին»,- ժպտում է Աշոտը:
Անցնում են ամիսներ: Մի օր էլ Գոռը որոշում է զանգել ընկերոջ նախկին ընկերուհիներից Անիին: Սկզբում ժամադրվում են, իսկ մեկ-երկու հանդիպումից հետո, ինչպես ինքն է ասում, ինչ ասես որ չեն անում: Այս ամենից զարմացած ` Աշոտը, ում համար Անին պարզապես հրեշտակ էր, զանգում է ու…«Աղջի, էդքան հետս ֆռֆռացիր, մի օր չգնացինք «լավ տեղ»,ընկերոջդս հետ խի՞ ես գնացել… »:

Այժմ Գոռն ու Անին չեն շփվում իրար հետ, իսկ Աշոտն ու Լիանան, ով միակն էր, որ մնացել էր նրա կողքին, ամուսիններ են: Նրանք ունեն երկու երեխա`աղջիկ ու տղա: «Այն ժամանակ ներեցի, որովհետև սիրում էի, չեմ էլ փոշմանել, թե չէ ո՞նց էի ունենալու այս հրաշքներին»,-ժպտում է Լիանան:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031