Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինկան Շպռօտի պես արտաքսվո՞ւմ է մեր շոու բիզնեսից

Հունվար 23,2012 18:03

Լուրեր են շրջանառվում, որ երգչուհի Արմինկան իր ընկերուհու` Շպռօտի պես խնդիրներ ունի եւ հետապնդվում է մեր շոու բիզնեսի կնքահայր-կնքամայրերի կողմից: Ըստ լուրերի, նա հայկական շոու բիզնեսից քիչ-քիչ արտաքսվում է:

Aravot.am-ը Արմինկայից փորձեց ճշտել, թե շրջանառվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը: Նրա խոսքերով` «Ես, անկեղծ ասած, չեմ ճանաչում ոչ կնքահայրերին, ոչ էլ կնքամայրերին, գուցե կան աներեւույթ ուժեր, ովքեր կառավարում են այս ամեն ինչը, բայց ինչ վերաբերում է հետապնդելուն` գուցե այդքան շատ չեմ երեւում եւ այդքան շատ մեծ ծրագրերի մեջ չկամ, ինչքան որ ուրիշները, դա ունի իր բացատրությունը: Ուղղակի այսօր, ցավոք այսպիսի չգրված օրենք կա փոփ ժանրում եւ ոչ միայն այդ ժանրում` ընդհանրապես ամենուրեք, որ ովքեր ունեն հայերեն լեզվով ասած` մեջք, ակնհայտ է, որ էդ մարդիկ մի քիչ ավելի շատ են երեւում, սա է խնդիրը: Այդ ամենը կապված է կամ պետական, կամ որեւէ անձական հովանավորության հետ, որը ես չունեմ եւ չեմ էլ ուզում ունենալ: Ես միշտ եղել եմ իմ գործն անող եւ իմ գործով ինչոր բան ապացուցող, ոչ թե հաղթանակներ եմ ձեռք բերում ինչոր մարդկանց զանգերի կամ աջակցությունների շնորհիվ»:

Մեր դիտարկմանը` անկախ ձեր խոսքերից եւ հավաստիացումներից`, միեւնույն է, հասարակությունը ձեր անունը այս կամ այն անունների հետ շրջանառում է` Արմինկան պատասխանեց. «Ո՞ւմ նկատի ունեք: Գիտեք ինչ, եթե ես պետք է մեջքի շնորհիվ ինչոր ծրագրում մասնակից լինեմ կամ որեւէ մրցանակաբաշխության ժամանակ շատ լավ մրցանակ ստանամ` էդ ինձ համար ծիծաղելի է: Ես այդ որակի մարդ չեմ, որ ինչոր մեկի զանգի կամ ասելու արդյունքում ինչոր բան ստանամ: Ես իմ աշխատանքն եմ անում: Ինձ համար իմ երկրպագուների բանակի քանակն է կարեւոր, եւ ոչ թե մի քանի ավել մրցանակ եւ մի քանի անգամ ավելի հեռուստաեթերում երեւալը, ես էդ որակը չեմ, դա ինձ շատ խանգարում է, այո, բայց չեմ պատրաստվում այդպես ապրել, ինչպես մյուսները»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե Ալեքսը չի՞ խանգարում երգչուհուն` ակտիվ գործունեությամբ զբաղվել, Արմինկան վստահեցրեց, որ ոչ. «Երեխաս արդեն այնքան մեծ է, որ ես ինձ թույլ եմ տալիս ավելի շատ աշխատել: Բայց, իհարկե, ժամանակիս մեծ մասը երեխային է տրամադրված, չնայած ես հասցրել եմ ձայնասկավառակ թողարկել,2 տեսահոլովակ նկարահանել ու բազմաթիվ համերգներ ու հյուրախաղեր եմ ունեցել անցյալ տարի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031