Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեսկոտը սպասո՞ւմ է Ջհանգիրյանի կարծիքի հրապարակմանը

Հունվար 23,2012 17:37

«Մինչեւ Ջհանգիրյանի ելույթի անգլերեն տարբերակը ես չստանամ՝ խոստանում եմ այդ զեկույցի մասին կարծիք չգրել»,-այսպիսի խոստում է տվել ԵԽԽՎ հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտը՝ ՀԱԿ իրավական հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման ժամանակ, որի թեման եղել է Հատուկ քննչական ծառայության՝ անցյալ տարեվերջին, մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակած հաղորդումը: Այդ մասին այսօր  մամուլի ասուլիսում հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:

«Ես չեմ ուզում ձեզ հիասթափեցնել: Միգուցե ինչ-որ բան փոխվի, բայց այն, որ Հայաստանի վերաբերյալ վերջին 18.37 բանաձեւի մեջ, ըստ  էության, քողարկված դրված էր եւ այժմ էլ կա, 10 սպանությունների չբացահայտելու , այսպես ասած, «թույլտվությունը»՝ ակնհայտ է»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին՝ այդ դեպքում ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանի՝ անցած տարվա ապրիլին  ՀՔԾ-ին տված հանձնարարականը, բանախոսը պատասխանեց, որ այս հաղորդումն ընդամենը ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջի կատարումն է: Այդ պահանջը կատարելու միտումով՝ հաղորդում է ներկայացվել, քննարկելու բան չկա, նոր բան չեն արել: «Ավելին ասեմ, ըստ էության, սրանով իշխանություններն իրենց համար փակում են «մարտի 1»-ը»,- հայտարարեց Ջհանգիրյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031