Օրերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ փառատոնում, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած տատիկներ, առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Լուիզա Աղաջանյանը, որն Ալավերդի քաղաքից է:
Հայաստանցի տատիկը 51 տարեկան է, մասնագիտությամբ՝ մանկավարժ- պարուսույց է: Նա Լոռու, Տավուշի մարզերում կազմակերպում է մանկական գեղեցկության նորաձեւության մրցույթ-փառատոններ: Նշենք, որ Լուիզա Աղաջանյանը Հայաստան կվերադառնա վաղը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ վաղվա տպագիր «Առավոտում»: