Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդուհի Էլբակյանի նամակն Արմեն Խաչատրյանին

Հունվար 23,2012 17:23

Այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի՝ ՄԻԵԴ-ից դիմումը ետ վերցնելու ցանկությանը եւ այդ առիթով մամուլում եղած տարբեր հրապարակումներին ու պարզաբանումներին, ՀԱԿ իրավական հանձնախմբի համակարգող, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հրապարակեց Սուրեն Սիրունյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի նամակը՝ ուղղված ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին. «Բարեւ Արմեն ջան: Լսիր՝ էս ի՞նչ հրապարակումներ են, ո՞վ է էդ թեման տվել, էդտեղ էդ ի՞նչ խոսակցություններ են գնում: Ես տեղյակ չեմ: ՀՀ-ում չեմ: Կամ ի՞նչ կապ ունի Սուրիկը (Ճտի մասին է խոսքը- Գ. Ջ.) իմ պայմանագրի կամ եվրոբողոքի հետ: Ես, որ գամ, պիտի ասեմ, որ բողոքի հետ վերցնելը, եթե ինքը ունի նման ցանկություն՝ ի՞նչ կապ ունի էս գործի հետ»:

Ջհանգիրյանի փոխանցմամբ, նամակում եւս մեկ տեղ կա, որը նա չհրապարակեց՝ «փաստաբանական էթիկայի» պահանջներից ելնելով. «Վարդուհին թող ինքը որոշի՝ դա բարձրաձայնել,թե՞ ոչ: Վերջ, մնացածը կապ չունի էս թեմայի հետ»:

Ինչ մնում է փաստաբաններին վճարել-չվճարելու հարցերին, Ջհանգիրյանն ասաց. «ՀԱԿ-ը բանկ չէ, ոչ էլ վարկային կազմակերպություն»:

Նա շնորհակալություն հայտնեց այս տարիներին ՀԱԿ-ի հետ համագործակցած փաստաբաններին, որ աշխատել են անկաշառ, առանց վարձատրության: Բանախոսը նաեւ չգիտեր մի փաստաբանի, որը բողոքած լինի ու պարզաբանեց, որ ՀԱԿ-ում պայմանագրեր չեն կնքվել, դրանք կնքվել են տուժողների հարազատների հետ. «Եթե ինչ-որ հասարակական կազմակերպությունների, անհատ բարեգործներից վճարվել են այդ գումարները, դրա համար կոնկրետ ՀԱԿ-ը որեւէ պատասխանատվություն չի կրում: Եթե չեն էլ վճարվում՝ չի կրում: Ավելին, Ճտի մասին կարող եմ ասել, որ նա իր եվրոպական բողոքի վճարումից բացարձակ անտեղյակ է: Նաեւ անտեղյակ է շատ հանգամանքներից. երբ ինքը եղել է հայտնի տեղերում, էդ խնդիրները լուծել են այլ մարդիկ»: Ջհանգիրյանն այս առիթով այլ հայտարարություններ անել չցանկացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031