Հունվարի 19-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդես եկավ 2011 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ:
Մարզպետը խոսելով նախորդ տարի մարզի սոցիալ-տնտեսական, կրթական, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում կատարված առաջընթացի մասին` ոչ մի խոսք չասաց աղմուկ հանած ու հայեցի կրթության ջատագովներին խիստ մտահոգած Դիլիջանի միջազգային դպրոցի, նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնա-հետազոտական կենտրոնի մասին, որոնց շինարարությունը անցյալ տարի մեկնարկել է Դիլիջան քաղաքում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ