Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադպրոցական ուսումնական հաստատություններին զուգահեռ կստուգվի նաեւ դպրոցներ մատակարարվող սննդի որակը

Հունվար 23,2012 17:12

Ուշադրության կենտրոնում պահելով հասարակական տրանսպորտի կանոնակարգման հարցը`Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մեկ անգամ եւս հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար այդ աշխատանքներում կներգրավվեն նաեւ հասարակական կազմակերպությունները, մասնավորապես <<Երեւենտրանս>> ՓԲԸ-ն աշխատանքային ծրագիր է մշակել <<Միասին>> երիտասարդական շարժման հետ` հասարակական տրանսպորտի աշխատանքները ուսումնասիրելու եւ մոնիտորիգ անցկացնելու նպատակով:

Զեկուցվել է նաեւ, որ Չինաստանից ներկրված ավտոբուսների առաջին խմբաքանակի` թվով 139 ավտոբուսի բաշխումը ըստ երթուղագծերի արդեն ընթացքի մեջ է: Քաղաքապետը հանձնարարել է փաստաթղթային վերջնական ձեւակերումներից հետո ավտոբուսները ներառել երթուղային նոր ցանցում:

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում մատակարարվող սննդի որակին`Տարոն Մարգարյանը հանձնարարել է կամզմակերպել ստուգայցեր եւ խստորեն հետեւել դպրոցական բուֆետներին մատակարարվող սննդի ցանկին:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատակարարվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման և որակի ապահովման մասով`վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերը կրում են շարունակական բնույթ եւ հայտնաբերված յուրաքանչյուր խախտում արձանագրվում է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով շարունակել ամենօրյա հսկողությունը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել նման դեպքերը բացառելու ուղղությամբ:

«Մենք պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուր երեխայի առօրյայի ճիշտ կազմերպման եւ առողջության համար: Անթույլատրելի է անորակ եւ ժամկետն անց սննդի մատակարարումը: Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու այն կազմակերպություններին, որոնք մանկապարտեզներ կմատակարարեն սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սննունդ »,-նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում անօթեւանների հավաքագրման եւ համապատասխան հաստատություններում նրանց տեղավորման հարցի հետ կապված` սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ այժմ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգածության տակ են գտնվում 38 անօթեւան: Եվս 3-ը տեղափոխվել են հատուկ այլ կացարաններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա հետեւողական աշխատանք տանել եւ ստացված տվյալներով անօթեւաններին տեղափոխել ժամանակավոր կացարաններ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031