Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի գործով դատական նիստը՝ հունվարի 24-ին

Հունվար 23,2012 17:07

Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով նախագահող Սամվել Մարդանյանը հետաձգել էր հունվարի 18-ի դատական նիստը: Դատավոր Մարդանյանը դատական հաջորդ նիստը նշանակել է հունվարի 24-ին, ժամը 14:00-ին՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում: Որպես պատճառ դատավորը նշել էր արտագնա նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանության անհնարինությունը, նաեւ դատարանում տեղի ունեցած անկարգությունները:

Արտակ Նազարյանի հարազատները, ամբաստանյալների փաստաբանները մամուլում հայտարարություն են արել, որով հրաժարվել են մասնակցել Իջեւանում կայանալիք նիստին:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին հարցրինք` հունվարի 24-ին նախատեսված նիստը կայանալո՞ւ է: Նա հայտնեց, որ վերոհիշյալ հայտարարությունը նիստի չկայանալու համար իրավական հիմք չէ, որ ինքն իրավասու է նիստ անցկացնել նաեւ տուժողի հարազատների բացակայությամբ: Դատավոր Մարդանյանն ասաց, որ հունվարի 24-ին, ժամը 14-ին ինքը սկսելու է դատական նիստը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031