Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում 50 բժշկի կարիք կա

Հունվար 23,2012 16:55

Սյունիքի մարզի առողջապահական հաստատություններում 50-ից ավելի բժիշկ- մասնագետի կարիք է զգացվում: Ներկայումս մարզային ենթակայության բուժհաստատություններում աշխատում է 1298 մարդ. 277 բժիշկ, 683 միջին եւ կրտսեր բուժաշխատող:

Այս տարի կսկսվեն Կապանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման եւ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնց նախագծա-նախահաշվային աշխատանքներն կատարվել էին անցած տարի: Դեռեւս ընթացքի մեջ են Քաջարանի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները: Սիսիանի բուժհաստատությունում էլ նորոգումներ կլինեն՝ այս նպատակով առանձնացվել է 19 միլիոն դրամ:

Սյունիքի մարզպետարանի տրամադրած տեղեկության համաձայն, 2011 թվականին մարզի բուժհաստատություններում ստացիոնար բուժօգնություն ստացած 8373 հիվանդից 1524-ը վիրահատվել է: Անցած տարի մարզի շտապ օգնության ծառայությունից օգտվել է 17682 մարդ: Ծնվել է 1535 երեխա, որոնց 97.3%-ը մարզի բժշկական հաստատություններում: «Մարզի բուժհաստատությունների կողմից հիվանդներին տրամադրվել է 211 միլիոն դրամի անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայք: Սոցիալական անապահով խմբերում չընդգրկված, սակայն ծանր սոցիալական վիճակում գտնվող մարզի 285 բնակիչներ հնարավորություն են ստացել ուղեգրվելու Երեւան` 95 հոգի, կամ մարզի այլ բուժհաստատություններ` 190 հիվանդ: Եվս 63 առողջապահական անվճար ուղեգիր է հատկացվել հաշմանդամներին, որոնցից 5-ը` մանկուց հաշմանդամների»,- տեղեկացնում են մարզպետարանից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031