«Ինձ համար Սանասար-Բաղդասար. բոլորն էլ հավասար են»,- այսօր մամուլի ասուլիսում խոսելով ՀՀ ԱԺ առաջիկա ընտրության մասին, հայտարարեց Հայաստանի նախկին զինվորական դատախազ, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը:
Գագիկ Ջհանգիրյանը ասաց նաեւ, որ երբեք չի երազել պատգամավոր դառնալ, սակայն հավելեց, որ ԱԺ ամբիոնը օգնում է, որ երկրում իրավիճակ փոխվի եւ ՀԱԿ-ը կօգտագործի այդ հնարավորությունը:
Գագիկ Ջհանգիրյանը դեռ չգիտի՝ կլինի՞ արդյոք ՀԱԿ-ի համամասնական ցուցակում, կամ կառաջադրվի՞ մեծամասնական ընտրատարածքներից մեկում: Կոնգրեսը կորոշի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ