Ընտրություններին արվեստագետներին քաղաքականացնելու փորձերին բացասաբար է վերաբերվում ռեժիսոր Նարեկ Դուրյանը: « Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Արվեստագետը պետք է հեռու մնա քաղաքականությունից, այնպես որ խորհուրդ կտամ քաղաքական գործիչներին հեռու մնալ արվեստից» ,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը: «Միաժամանակ դա չի նշանակում, որ քաղաքական գործիչները չպիտի օգնեն արվեստին կամ չմասնակցեն արվեստի զարգացմանը, կամ մենք, գոնե մեր կարծիքը չպիտի հայտնենք քաղաքական դաշտի, կամ որեւէ գործչի վերաբերյալ :Բայց վերցնել շեփորը ինչ որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի համար խոսել՝ արվեստագետին վայել չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ