Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց 1. Սեքսը եւ քաղաքականությունը

Հունվար 23,2012 15:51

Նախաբանի փոխարեն

Մեր նամակագիրների անունները որոշեցինք գաղտնի պահել եւ առայժմ կբավարարվենք միայն նրանց անվան եւ ազգանվան սկզբնատառերով: Իսկ նրանք, ովքեր շատ են փափագում, որ իրենց հարցերը հրապարակվեն հատկապես իրենց իսկական անուններով՝ քավ լիցի, խնդիր չունեն:

Առաջին հարցը, որն էլ առիթ դարձավ այս խորագրի ստեղծման համար, ինձ մոտ կոնսուլտացիայի եկող այցելուներից մեկի հեղինակային իրավունքն է, սակայն, նա ինձ թույլատրեց հրապարակել:

Հարց.«Վերջերս հանդիպեցի իմ ընկերուհուն, որը բավականին հայտնի մարդու կնոջ քույր է, զրուցեցինք, դեսիցդենից, սուրճ խմեցինք: Խեղճը շատ տխուր էր, պատմեց, որ քրոջ տնից է գալիս եւ քույրը հերթական դեպրեսիայի մեջ է, լավ բախտ նայող է փնտրում, կասկածներ ունի, որ ամուսինը իրեն դավաճանում է: Ես պատմեցի ձեր մասին, ասացի, որ ամիսը մեկերկու անգամ այցելում եմ Ձեզ եւ ավելի լավ կլինի, որ բախտ բացողի փոխարեն ինքը Ձեզ լսի:Կասկածների պատճառն այն է, որ ամուսիններով իրար հետ վաղուց չեն քնում եւ երբ կինը դա պահանջում է, ամուսինը կամ գրելու բան ունի, կամ հանդիպում, կամ տրամադրություն չունի»: Ա.Գ.

Պատասխան.- Ես հանդիպեցի այդ կնոջը, բայց առանց նրան հանդիպելու էլ, ինձ համար խնդիրը շատ պարզ էր:Իրականում այդ կարգի մտահոգություններ այսօր ունեն բազմաթիվ կանայք եւ բոլորովին պարտադիր չէ, որ իրենց ամուսինները դավաճանեն կամ այսպես կոչված` «լեւի» գնան:

Սկզբի համար եկեք պայմանավորվենք, որ տղամարդ-կին հարաբերություններում ես, որպես մասնագետ, կտրականպես մերժում եմ «դավաճանել» բայը: Նման բան չի լինում եւ, եթե անգամ լինում է, ապա պատճառների խորքերն ընկղմվելով,  դժվարանում ես ասել, թե իրականում ով ում է դավաճանել. նա՞, ով ուրիշի կնոջ կամ տղամարդու հետ է քնել, թե՞ նա, ով իր զուգընկերոջը հասցրել է այդ վիճակին: Ֆրանսիական հայտնի թեւավոր խոսքը` «փնտրեք կնոջը» շատ խորիմաստ է եւ կանայք են ամեն ինչում «մեղավորը» :Սա հատուկ նրանց համար, ովքեր սիրում են անպայման ինչ-որ մեկին պիտակավորել որպես մեղավոր:

Հոգեբանության մեջ կա այսպիսի մի արտահայտություն` անհատի դերակատարությունը շրջապատի դաստիարակության գործում: Սիրելի կանայք, իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ ձեր ամուսինները եւս «շրջապատ» են եւ ձեր շրջապատը, իսկ դուք ինչո՞ւ ոչինչ չեք անում ձեր այդ «նեղ» շրջապատի դաստիարակության համար: Իզուր մի փնթփնթացեք, ոչինչ էլ չեք անում:Սկզբի համար ձեզ բավարարում է ամուսին ունենալու գաղափարը, հետո նրա համար երեխաներ եք ծնում, հետո` տուն-տեղ, կեսուր-զոքանչ, հետո` երբ մի քիչ շունչ եք քաշում, տեսնում եք, որ ձեր եւ ձեր ամուսնու միջեւ հեռավորությունը բավականին մեծացել է:

Իսկ եթե խոսքը վերաբերում է քաղաքականությամբ զբաղվող տղամարդկանց, ինչպես մեր նամակագրի դեպքում, ապա հասարակական ինչ-որ աստիճանի հասած եւ հրապարակային տղամարդկանց դեպքում իրավիճակը մի քիչ փոխվում է: Այդ կարգի տղամարդիկ ամենատխուր վիճակում են անգամ տաքսու վարորդ տղամարդկանց համեմատ:

Հոգեբաններն ապացուցել են, որ քաղաքականությամբ զբաղվող եւ հայտնի դիրքերի հասած տղամարդկանց ճնշող մեծամասնությունը սեքսով զբաղվելու ժամանակ գրեթե չի գտնում, նրանց մոտ աստիճանաբար պակասում է տղամարդկային իրենց պահաջներին հատկապես ավանդական ձեւերով հագուրդ տալու ձգտումը եւ դա է պատճառը, որ հատկապես այս կարգի տղամարդիկ են ավելի շատ սիրում դիտել էրոտիկ տեսարաններ, լսել էրոտիկ անեկդոտներ, նեղ շրջապատում շատախոսել հատկապես այդ թեմաներով եւ իրենց գործընկերների հոգու հետ խաղալ, իբր իրենք Կազանովա են, իսկ մյուսները` «ղզիկ»:

Վերջերս մեկը հոխորտաց, թե «տղամարդ է» փնտրում: Եթե տվյալ անձը մի քիչ հոգեբանությունից բան հասկանար, հաստատ նման բան չէր հայտարարի, կամաչեր, քանի որ կիմանար, որ հոգեբանության մեջ այդ երեւույթը շատ վատ անուն ունի եւ դա ոչ թե «դուխի», այլ այդ «դուխի» բացակայության մասին է վկայում;

Տարիներ առաջ մեկ այլ գործիչ հայտարարեց, թե ինքն է միակ տղամարդը: Իրականում այդ բանը ոչ ոք չի ստուգել, իսկ ստուգողները, իհարկե, խորհրդավոր կամ վախեցած կլռեն: Հոգեբանության մեջ դա կոչվում է անձի հոգեբանության դեֆորմացիա: Ոչ մի իսկական տղամարդ նման բան չի հայտարարի անգամ փոխաբերական իմաստով:

Վերադառնանք մեր նամակագրին եւ մի քանի խորհուրդ տանք նրա ընկերուհու քրոջը:

Խորհուրդ 1– Բախտագուշակների մոտ գնալու փոխարեն՝ այսօր մի բաժակ խմեք ձեր ամուսնու հետ, եւ սիրեք նրան անշահախնդիր, պարզապես սիրեք, այնպես ինչպես երեխան է սիրում իր ծնողին:

Խորհուրդ 2. Փորձեք դառնալ նրա «գործընկերը» անկողնում եւ ոչ թե պարտատերը:

Խորհուրդ 3 .Մի սպասեք, որ անպայման ամուսինը պետք է լինի տվողը, դուք եւս պատրաստ եղեք նրան տալ քնքշություն, սեր, ջերմություն:

Խորհուրդ 4. Հիշեք, տղամարդը թույլ էակ է, եւ հոգնում է հրապարակներից եւ հրապակայնությունից, դարձեք նրա ընկերը եւ ոչ թե նրա դեմ միտինգ արեք:

Խորհուրդ 5. Քաղաքականության մեջ, ինչպես եւ սեքսում, պարտության է դատապարտված պայքար մինչեւ վերջը, սեքսը ոչ թե ընդդեմ ակցիա է, այլ` հանուն:Ուրեմն, հանուն ձեր իսկ առողջության, ողջամիտ եղեք եւ զբաղվեք կանացի բուն գործով` տղամարդուն տղամարդ դարձրեք:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031