Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ. «Մնում է ցավալ գնդապետերի ու գեներալների թուլակամության եւ անսկզբունքայնության համար»

Հունվար 23,2012 15:15

«Տեղեկատվական հաղորդման առարկությունների բաժնին ծանոթանալիս կարծիք է ձեւավորվում, թե փաստահավաք խմբի զեկույցներում ամեն ինչ միտումնավոր խեղաթյուրված եւ խեղված է. թե սպանությունների փաստական հանգամանքները, թե փորձաքննությունների եզրակացությունների ելակետային տվյալներն ու հետեւությունները, թե փաստահավաք խումբ հրավիրված բարձրաստիճան ոստիկանների ու բանակի սպաների, փորձագետ մասնագետների, քննչական խմբի անդամ քննիչների բացատրությունները: Ինչպես երեւում է նյութի շարադրանքից՝ փաստահավաք խմբում ներկայացված պարզաբանումներն ու բացատրությունները տված այդ անձինք ՀՔԾ-ում միաբերան հրաժարվել են իրենց տված բացատրություններից, դժգոհել են, թե իրենց սխալ են հասկացել, իրենք նման բան չեն ասել, այլ բան է արձանագրվել, իրենց վրա ճնշել են եւ այլն: Մնում է ցավ ապրել մեր բանակի ու ոստիկանության գնդապետերի ու գեներալների թուլակամության եւ անսկզբունքայնության համար»,- ասված է Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի դիտարկումներում, որոնք գնահատական են ՀՔԾ Տեղեկատվական հաղորդմանը:

Այս առիթով ՀԱԿ պետաիրավական հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի ասուլիսը դեռ ընթանում է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031