Երեկ՝ հունվարի 22-ին, մեր ունեցած տեղեկություններով, մահացել է 63-ամյա Ավետ Մնացականյանը, որն ավելի հայտնի է «Նորագյուղի Ավետ» մականվամբ։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Մնացականյանը երկար ժամանակ տառապել է կոկորդի քաղցկեղ հիվանդությամբ, սակայն դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառ է հանդիսացել ինֆարկտը։
Նշենք, որ «Նորագյուղի Ավետը» տասնամյակներ առաջ լուրջ հեղինակություն է ունեցել, ինչի հետ մասամբ հաշվի էին նստում նաև հանցագործ աշխարհի հայտնի ներկայացուցիչները։
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ