Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոգեդոնը» մոտենում է

Հունվար 23,2012 14:11

Տնտեսեագիտական խորհրդատվությամբ զբաղվող ավստրալական Deloitte-Access Economics-ը, որը նաեւ Ավստրալիայի կառավարության խորհրդատուն է, իր հետազոտությունների արդյունքում հայտարարել է, որ եվրոզոնայում գտնվող երկրների ֆինանսական ճգնաժամը, ռեցեսիայի աճը եւ բանկային համակարգի անկայունությունը կհանգեցնի «եվրոգեդոնի»: Այս մասին հաղորդել է Agence France-Presse գործակալությունը:

Ավստրալացի տնտեսագետների ետազոտության մեջ նշված է, որ «եվրոգեդոնը» գուցե այնքան ուժեղ չլինի, որքան 2008-09 թվականների ֆինանսական ճգնաժամը, սակայն կխորանա՝ կառավարությունների կողմից ոչ պատշաճ ուշադրության պատճառով:

Եվրոյի ճակատագիրը Deloitte-Access Economics-ը համարել է 2012 թվականի ընթացքում լուծում պահանջող գլխավոր հարցը: Խմբի փորձագետների կարծիքով այս տարի ճգնաժամային երեւույթների պատճառով կտրուկ կընկնի կենցաղային ապրանքների, էներգոռեսուրսների եւ բնական հումքի, այդ թվում՝ ածուխի եւ մետաղի, պահանջարկը: Եվրոպական տնտեսության հետընթացի պատճառով, ըստ փորձագետների, կտուժի հատկապես Չինաստանը, որի արտադրած ապրանքների պահանջարկի անկումը կբերի բնակչության եկամուտների եւ պետական բյուջեի նվազման:

«Եվրոգեդոն» բառը, որ գործածության մեջ մտավ անցյալ տարեվերջին՝ ֆինանսական մեդիայում եւ բլոգներում, օգտագործվում է որպես մի արտահայտություն, որը նկարագրում է եվրոյի՝ որպես դրական միավորի, կործանումը կամ եվրոզոնայի երկրների այն աստիճանի ուժեղ ռեցեսիան, որը կարող է հանգեցնել անգամ այլ երկրներում տնտեսության աճի տեմպերի ուժեղ անկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031