Այսօր, ինչպես հայտնի է, Սոչիում տեղի է ունենալու ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Այս պահին ընթանում է Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Aravot.am-ը ԱԳ նախկին նախարար, «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց, թե նախագահների եռակողմ հանդիպումից ի՞նչ սպասելիքներ կան: Նրա խոսքերով` «Ոչ մի սպասելիք էլ չկա, կարծում եմ, Մեդվեդեւին շնորհակալություն կհայտնեն իր ջանքերի համար եւ դրանով կսահմանափակվեն, ընդհանուր բնույթի հարցեր կլինեն, բայց որեւէ ռեալ բան չեմ սպասում: Թե կոնկրետ ինչ կքննարկեն` չգիտեմ, հազարավոր հարցեր կարող են քննարկել, Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ որեւէ առաջխաղացում չեմ սպասում, եւ ենթադրում եմ, որ միայն Մեդվեդեւին շնորհակալություններ կհայտնեն, կնշեն կարեւորագույն դերը, որ նա կատարել է եւ այլն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ