Այսօր հանրապետության նախագահին է դիմել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը: Այդ մասին «Aravot.am»-ին տեղեկացրեց հենց ինքը՝ ցմահ ազատազրկման դատապարտվածը:
Արմեն Տեր-Սահակյանը, որը հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավորագույն շրջանակներից էր, «Հայոց համազգային շարժում» կուսակցության ակտիվիստներից, մեղադրվել է զինված խմբի միջոցով ահաբեկչություններ իրականացնելու համար, հանրապետության նախագահից խնդրում է անձնական վերահսկողության տակ վերցնել իր քրեական գործը, մասնավորապես, 14 տարի առաջ իր նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ