Հոմերոս Նազարյանը կալանավորված է: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործն անցյալ տարվա դեկտեմբերի 29-ից գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում:
Քիչ հետո կսկսվի անդրանիկ դատական նիստը:
«Հապ Գրիգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության նախկին եւ ներկա տնօրեններ Հոմերոս Նազարյանն իր որդու՝ Վահագնի հետ մեղադրվում է 6 165 235 ՀՀ դրամի հարկերից խուսափելու համար:
Որդու՝ Վահագնի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ