ՀՀ տրանսպորտի եւ կապի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների տվյալներով, այս առավոտ հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են, բայց բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում մերկասառույց է, իսկ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածում քարերի փլուզման հետևանքով ճանապարհի անցանելիությունը միակողմանի է: