Apple-ի էլեկտրոնային դասագիրքը կարժենա 15 դոլար, ինչն ավելի մատչելի է, քան ամերիկյան տպագիր դասագրքի միջին գինը:
Apple-ի փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերը, ներկայացնելով նոր արտադրանքը, խոստացել է դպրոցականներին դասերը սովորելու «ավելի դինամիկ, հետաքրքիր» ձև: iBooks կոչվող դասագրքերը համատեղելի են, սակայն, միայն iPad պլանշետային համակարգիչների հետ: Շիլլերի խոսքով՝ iBook-ը թույլ կտա արագորեն գտնել անհրաժեշտ նյութերը, ընդգծել ենթավերնագրերը, նշումներ անել և փորձնական տոմսերի միջոցով նախապատրասատվել քննություններին:
PCNews.am