Հունվարի 20-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Մալավիի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Բրայան Բոուլերը ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:
Հայաստանն ու Մալավին, հանդիսանալով դեպի ծով ելք չունեցող երկրներ, երկուստեք պայմանավորվել են ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի շրջանակում քննարկվող, մասնավորապես, կայուն զարգացմանը միտված հարցերի շուրջ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում դեսպանները կարեւորվել են համագործակցության խթանումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:
Մալավին 1964 թվականին անկախություն հռչակած պետություն է Հարավային Աֆրիկայում, սահմանակից՝ Մոզամբիկին, Տանզանիային եւ Զամբիային: