Այսօր՝ հունվարի 22-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել է Հրազդանից դեպի Երևան ընթացող մի բեռնատար ավտոմեքենա, որում բարձված էր հսկայական՝ մոտ 15 մետր երկարությամբ, արմատախիլ արված եղեւնի։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ եղևնի տեղափոխողները փորձում էին համոզել իրեն, որպեսզի չլուսանկարի այդ։ Սակայն, տեսնելով, որ չեն կարողանում համոզել՝ փորձեցին ավտոմեքենայի համարանիշները փակել։
Այդ ժամանակ նշված հատվածով անցնում էր ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան։ Արդեն ՃՈ աշխատակիցները սկսեցին պարզել, թե ո՞վ և որտեղի՞ց է տեղափոխում եղևնին։ Նրանց պատճառաբանում էին, թե ամեն ինչ օրինական է, սակայն այդ պահին ոչ մի փաստաթուղթ չկարողացան ներկայացնել։
Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ