Ավարտվեց նաեւ շախմատի Հայաստանի կանանց 67-րդ առաջնությունը:
Այս տարի Հայաստանի շախմատային ֆեդերացիային անդամագրված ռուսաստանցի գրոսմայստեր Մարիա Կուրսովան հենց առաջին փորձից նվաճեց հանրապետության չեմպիոնուհու կոչումը:
Նա տասը տուրերում կորցրեց ընդամենը մեկ միավոր: Հայաստանի փոխչեմպիոն դարձավ միջազգային վարպետ, վանաձորցի Աննա Հայրապետյանը՝ 8,5 միավորով, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ նույնպես վերջերս ՀՇՖ անդամ դարձած ուկրաինաբնակ մեր հայրենակից Եվգենյա Դոլուխանովային: Նա իր անվան դիմաց գրանցեց 6,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ