Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց՝ 72-րդ եւ կանանց՝ 67րդ առաջնությունները:
Տղամարդկանց մրցաշարում չեմպիոնի կոչումը 7,0 միավորով (10 հնարավորից) նվաճեց եւ ազգային հավաքականի միակ թափուր տեղը համալրեց համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Լ. ՊետրոսյանըԼ Ի դեպ, նա առաջին անգամ դարձավ հանրապետության չեմպիոն:
Աշխարհի գործող թիմային եւ Հայաստանի արդեն նախկին չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը 6.5 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ նրանից կես միավոր պակաս վաստակած Սամվել Տեր-Սահակյանը բավարարվեց երրորդ հորիզոնականով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ