Երեկ «Tata Steel Chess» շախմատային փառատոնի ութերորդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովի հետ:
Անձնական հանդիպումում կեսական միավոր վաստակեցին նաեւ Մագնուս Կարլսենն ու Թեյմուր Ռաջաբովը, ինչի արդյունքում առաջատարների եռյակում տեղաշարժ չգրանցվեց: Հայաստանի լավագույն գրոսմայստերը 5,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավորով Կարլսենը պահպանում է երկրորդ տեղը, իսկ Ռաջաբովը 5,0 միավորով մնում է երրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ