Կիպրոսում նույնպես ֆուտբոլային սկանդալ է սկսվել: Այդ երկրի ֆուտբոլային ասոցիացիան անորոշ ժամանակով հետաձգել է երկրի առաջնության 17-րդ տուրի «Էնոսիս»-«Էրմիս» հանդիպումը, որը պետք է կայանար շաբաթ օրը: Պատճառն այն է, որ բուքմեյքերական գրասենյակներում հանդիպման ելքը կանխորոշող չափից ավելի շատ խաղադրույքներ են դրված եղել: Ֆուտբոլային ասոցիացիան կոչ է արել բոլոր խաղադրույքները չեղյալ հայտարարել եւ հետաքննություն սկսել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ