Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ «Ֆորմուլա 1»-ի սեփականատեր Բերնի Էքլսթոունի դուստրը՝ մոդել եւ հեռուստահաղորդավար Թամարան, նախապես ընդգրկված էր Սան-Ռեմոյի երաժշտական փառատոնը վարողների ցուցակում:
Բեմում նրա հետ լինելու էին ռեժիսոր եւ դերասան Ռոկո Պապալեոն, հանրահայտ երգիչ Ջանի Մորանդին եւ չեխ մոդել Իվանա Մրազովան: Սակայն փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանմարկո Մացցին, այնուհետեւ, հրաժարվել է Թամարայի ծառայություններից: «Նա չափից ավելի ինքնահավան է: Անընդունելի է, որ փառատոնը «Ռիվերա դեի Ֆիորի»-ում, պարզապես, հանգստանալու միջոց դառնա: Պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը մեզ համար հիմնարար սկզբունքներ են», – իր որոշումը մեկնաբանել է Մացցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ