Նիկոլայ Բասկովը որոշել է ամուսնանալ: Իմանում ենք lady.mail.ru-ից: Հարսնացուին պետք է փնտրի «Ուղեկցող կազմակերպության» ղեկավար Պյոտր Լիստերմանը, ով պրոֆեսիոնալ է «այդպիսի» գործերում: Հայտնի երգիչը հույս ունի, որ հենց ճանաշված «կավատ» Լիստերմանը կգտնի իր միակին և անկրկնելիին:
Պյոտր Լիստերմանի խոսքով` դա մեծ պատիվ է իր համար.
«Սկզբից ես փորձում էի հարսնացուին փնտրել մոդելների մեջ: Քաստինգներ անցկացրեցի Ռուսաստանում և Ուկրաինայում: Սակայն այժմ Նիկոլայը մոդել չի ուզում, դերասանուհի է ուզում: Նա շատ քմահաճ է և ուզում է, որ իր ապագա հարսնացուն ունենա շատ գեղեցիկ արտաքին, ինչպես իր նախկին ընտրյալները` Օքսանա Ֆեդորովան և Նաստյա Վոլոչկովան»:
Իմացավ` Հարություն Հովհաննիսյանը